շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը կբանակցի, երբ Ուկրաինայի զինված ուժերը վայր դնեն զենքերը. Լավրով

Ռուսաստանը կբանակցի, երբ Ուկրաինայի զինված ուժերը վայր դնեն զենքերը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը բաց է թողել անվտանգության շուրջ բանակցությունների հնարավորությունը՝ հայտնում է kommersant-ը։ Ավելի վաղ Զելենսկին հերթական տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր, որ չի վախենում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցով բանակցել Մոսկվայի հետ: Սակայն հարցրել էր՝ ո՞վ կտա անվտանգության երաշխիքներ, և ի՞նչ երաշխիքներ կլինեն դրանք: 

ՌԴ արտգործնախարար Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կբանակցի, երբ ուկրաինական զինված ուժերը վայր դնեն զենքերը:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ներկա իշխանությունը ժողովրդավարական չի համարում։ «Ռուսաստանը կապահովի Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնականացումը: Մենք չափազանց շատ ենք տուժել նացիզմից, ուկրաինացի ժողովուրդն էլ է տուժել, որպեսզի աչք փակենք այս ամենի վրա և անլուրջ մոտենանք հարցին»,- ասել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: