երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ կոշտ պաշտպանելով ռուսական ազգային շահերը և կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության բոլոր դրված նպատակների իրագործման վրա: Մեր պայմաններն անփոփոխ են և քաջ հայտնի են Վաշինգտոնին»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

 

  • Կիսվել: