երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ռուսաստանը կարտաքսի Գերմանիայի դիվանագիտական կորպուսի 40 աշխատակցի

Ռուսաստանը կարտաքսի Գերմանիայի դիվանագիտական կորպուսի 40 աշխատակցի

Ռուսաստանի Դաշնությունը երկրից կարտաքսի Գերմանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության 40 աշխատակցի: Այս մասին ապրիլի 25-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ 

«Ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Հեյրը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Գերմանիայի դեսպանին նոտա է փոխանցվել Ռուսաստանում գերմանական դիվանագիտական ​​հաստատությունների 40 աշխատակիցներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին՝ որպես համարժեք պատասխան գերմանական կառավարության համանման որոշմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս՝ ապրիլի 4-ին, Բեռլինում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության 40 աշխատակիցների արտաքսման մասին։

  • Կիսվել: