ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է օլիմպիական խաղերին գնալ մեծ պատվիրակությամբ

Ռուսաստանը կարող է օլիմպիական խաղերին գնալ մեծ պատվիրակությամբ

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Վլադիմիր Սենգլեևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է մեծ պատվիրակությամբ մեկնել 2026 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն Իտալիայում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«2026 թվականին խաղերը լինելու են Իտալիայում: Մենք կարող ենք այնտեղ գնալ մեծ պատվիրակությունով, քանի որ մեզանից պոտենցիալ մասնակիցները պայմանագրեր չունեն ՌԴ Զինված ուժերի հետ»,-ասել է Սենգլեևը։
 
2022-ի փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն դիմել էր միջազգային սպորտային ֆեդերացիաներին և խորհուրդ տվել թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել որևէ մրցումների։ Ռուսաստանից նաև բազմաթիվ մրցումներ էին տեղափոխվել։

  • Կիսվել: