Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն չի ապակայունացնի իրավիճակը Վենեսուելայի շուրջ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ձեռնարկի գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը Կարիբյան ծովում և Վենեսուելայի շուրջ, տեղեկացնում է Коммерсант-ը:
Նշվում է, որ նա մեկնաբանել է Արևմտյան կիսագնդում Պենտագոնի՝ թմրամիջոցների կարտելների դեմ հայտարարված գործողությունը։
«Մենք հույս ունենք, որ չեն ձեռնարկվի գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը Կարիբյան ծովում և Վենեսուելայի շուրջ։ Եվ որ ամեն ինչ կլինի միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն նոյեմբերի վերջին կսկսի լատինամերիկյան կարտելների դեմ «Հարավային նիզակ» լայնածավալ գործողությունը:


