հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանը Հունգարիային ներառել է ոչ բարեկամական երկրների ցանկում

Ռուսաստանը Հունգարիային ներառել է ոչ բարեկամական երկրների ցանկում

Հունգարիան դասվել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների շարքին: Որոշումը մեկնաբանել է Հունգարիայում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովը: Նրա խոսքով՝ դրա պատճառը Հունգարիայի միանալն է հակառուսական պատժամիջոցներին, սակայն երկխոսության ուղիները բաց են մնում՝ նշել է դեսպանը:

«Բուդապեշտը պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել, որից առայժմ չի պատրաստվում հրաժարվել նույնիսկ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ճնշման ներքո»,- ասել է Ստանիսլավովը:

Նրա խոսքով՝ Հունգարիայի քաղաքականության հիմքում ընկած է սեփական շահերը պաշտպանելու ձգտումը, միևնույն ժամանակ երկիրը զգում է Ուկրաինայում պատերազմի և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սահմանած հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքները։

Դեսպանը նշել է նաև, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների դեմ կարող է պատասխան պատժամիջոցներ սահմանել:

  • Կիսվել: