հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը Հունաստանին նախազգուշացրել է Ուկրաինային С-300-ների փոխանցման հետևանքների մասին

Ռուսաստանը Հունաստանին նախազգուշացրել է Ուկրաինային С-300-ների փոխանցման հետևանքների մասին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ամերիկյան Patriot համակարգերը ստանալու դիմաց Հունաստանի կողմից Ուկրաինային ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ քննարկումները։

Ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ դա խախտում է Մոսկվայի և Աթենքի պայմանավորվածությունները, և որ Ուկրաինա ուղարկված ամբողջ զինտեխնիկան ռուս զինվորականների կողմից դիտարկվելու է որպես օրինական թիրախ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ խոսքը 1995 թ. հոկտեմբերի 30-ի ռուս-հունական ռազմատեխնիկական համագործակցության և 2013 թ. դեկտեմբերի 3-ի ռազմական արտադրանքի մատակարարման մասին ռուս-հունական միջկառավարական համաձայնագրի դրույթների կոպիտ խախտման մասին է, որն արգելում է Հունաստանին ՌԴ-ի կողմից մատակարարված ռազմական սարքավորումների վերաարտահանումը երրորդ կողմին՝ առանց Ռուսաստանի համաձայնության:

՛՛Պայմանագրային պարտավորությունների խախտումն անխուսափելիորեն կունենա հետևանքներ, էլ չեմ խոսում ՀՕՊ ոլորտում Հունաստանի պաշտպանունակության առկա թուլացման մասին՛՛,-նշել է Զախարովան:

 

 

  • Կիսվել: