չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանը հրաժարվում է «իր պարտքը կատարելուց» Սիրիայում. Էրդողան

Ռուսաստանը հրաժարվում է «իր պարտքը կատարելուց» Սիրիայում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացատրել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու պատճառներից մեկն էլ Ռուսաստանի՝ տարածաշրջանում ահաբեկիչներին ոչնչացնելուց հրաժարվելն է։ Նրա խոսքը մեջբերում է Daily Sabah թերթը։

«Չնայած Ռուսաստանին ուղղված մեր բազմաթիվ զգուշացումներին, որը, ըստ 2019 թվականի Սոչիի համաձայնագրի, պատասխանատու է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների ոչնչացման համար, Մոսկվան հրաժարվում է կատարել իր պարտականությունը»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան «չի լռի» և ինքնուրույն քայլեր կձեռնարկի ահաբեկիչների դեմ։ Էրդողանը հաստատել է, որ 12 հարված է հասցվել Քոբանիի շրջանին, և գործողությունը կշարունակվի։

Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտական ​​կազմավորումների դեմ հերթական հատուկ գործողություն իրականացնելու՝ Անկարայի ծրագրերի մասին հաղորդվել է նոյեմբերի 15-ին։ Դա պատասխան քայլ է նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի համար Անկարան մեղադրում է սիրիացի քրդերին։

  • Կիսվել: