երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու որոշումը տված դատավորի նկատմամբ

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու որոշումը տված դատավորի նկատմամբ

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեն, որը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերը, հետախուզվում է քրեական հոդվածով, վկայում է Ռուսաստանի ՆԳՆ հետախուզության տվյալների շտեմարանը։

«Տոմոկո Ականե։ Ճապոնուհի։ Հետախուզվում է Ռուսաստանի Քր.օր. հոդվածով»,- նշված է շտեմարանում։ Թե հատկապես որ հոդվածով՝ նշված չէ։

Մարտին ՄՔԴ-ն տվել էր Պուտինին եւ Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր, որոնց կասկածում են «Ուկրաինայի օկուպացված տարածքներից բնակչության (երեխաների) Ռուսաստան անօրինական տեղահանման մեջ» 2022թ. փետրվաի 24-ին։ Կրեմլը դատարանի որոշումն անվանել է չնչին՝ իրավական տեսակետից, քանի որ Մոսկվան ՄՔԴ իրավասության տակ չի գտնվում։

Մայիսին ՔԿ-ն հեռակա մեղադրանքներ է ներկայացրել ՄՔԴ դատախազ Քարիմ Խանին եւ դատավոր Ռոզարիո Այթալային Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր տալու առնչությամբ։ Խանին մեղադրում են 2-րդ մասի 299 հոդվածով (նախապես անմեղին քրեական պատասխանատվության ենթարկելը՝ միացած հատկապես ծանր հանցագործության կատարման անօրինական մեղադրանքին), Այթալային՝ 2-րդ մասի 301 հոդվածով (նախապես անօրինական կալանավորումը)։ Նրանց երկուսին վերագրվում են նաեւ խախտումներ Քր.օր.  1-ին մասի 30 եւ 2-րդ մասի 360 հոդվածներով (օտարերկրյա պետության ներկայացուցչի դեմ հարձակման պատրաստում, որն օգտվում է միջազգային պաշտպանությունից, միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով)։

ՔԿ-ն այդ ժամանակ նաեւ տեղեկացրել էր, որ Այթալան երեք դատավորներից մեկն էր, որոնք Պուտինին եւ Լվովա-Բելովային ձերբակալելու որոշում են կայացրել։ Մյուս երկուսի՝ Տոմոկո Ականեի եւ Սերխիո Գոդինեսի նկատմամբ այդ պահին վարվում էր հետաքննություն։ Հունիսի 22-ին ՆԳՆ հետախուզման շտեմարանում հայտնվել է նաեւ Այթալան։ 

  • Կիսվել: