Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու մասին
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ հարվածները հասել են իրենց նպատակին․ բոլոր թիրախները խոցվել են։
Իրենց հերթին Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնել են, որ հարվածի թիրախում են հայտնվել, մասնավորապես, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Չերկասիի, Նիկոլաևի և Սումիի շրջանները։
Պոլտավայում էլեկտրականության վթարային անջատման պատճառով ընդհատվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը քաղաքի կենտրոնական հատվածում: Քաղաքային դպրոցների մի մասն անցել է առցանց ուսուցման ռեժիմի։


