շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը հարևաններին իրար դեմ հանելու համար այլ պետություններին զենք չի վաճառում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հարևաններին իրար դեմ հանելու համար այլ պետություններին զենք չի վաճառում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, օտար երկրներին զենք չի վաճառում հարևաններին իրար դեմ հանելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մոտեցումների հարցում հիմնարար տարբերությունը սեփական անվտանգության ապահովման պատճառաբանմամբ գործընկերների կարիքների չարաշահումների կատեգորիկ մերժումն է», - ասել է Փիլիպսոնը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը հաշվի է առնում այն երկրների հարաբերությունների համատեքստը, որտեղ զենք է մատակարարվում, և ունի գործնական նշանակություն։ Փիլիպսոնը բացատրել է, որ Ռուսաստանն այնքան չի ցածրանում, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցում շանտաժի կամ սպառնալիքների կիրառմանը դիմի։

  • Կիսվել: