հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Ֆինլանդիայում և Շվեդիայում ՆԱՏՕ-ի ներկայությանը. Մատվիենկո

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Ֆինլանդիայում և Շվեդիայում ՆԱՏՕ-ի ներկայությանը. Մատվիենկո

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը և այդ երկու երկրի տարածքում դաշինքի ներկայությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ  Մատվիենկոն։

Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կապահովի իր անվտանգությունը:

Մատվիենկոյի խոսքով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ բացասաբար կանդրադառնա Եվրոպայի քաղաքական վիճակի վրա։

«Դաշինքին անդամակցության կարիք չկար, քանի որ Ֆինլանդիային և Շվեդիային ոչինչ չի սպառնում»,- վստահեցրել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսությունը վերսկսել հնարավոր կլինի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։

  • Կիսվել: