կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը գիշերը ռմբակոծել է Օդեսան

Ռուսաստանը գիշերը ռմբակոծել է Օդեսան

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն իր տելեգրամ ալիքում հրապարակել է Օդեսայի սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհի հետևանքների լուսանկարը, որը սկսվել է գիշերը՝ ռուսական ուժերի հրետակոծության հետևանքով։ 

Բացի համալսարանի սուպերմարկետից և հանրակացարանից, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին մարզային իշխանությունները, գիշերային ռմբակոծության հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր, դեղատուն և մեքենաներ։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ խոցել են բոլոր թիրախները՝ 15 «Շահեդ-136/131» հարվածային ԱԹՍ և ութ «Կալիբր» թևավոր հրթիռ։

  • Կիսվել: