Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մարմինների փոխանակում են իրականացրել
Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմինների փոխանակում են իրականացրել, տեղեկացնում է Current time-ը:
Ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը հայտնել է, որ Ուկրաինային է վերադարձվել 1000 մարմին, որոնք, ըստ Ռուսաստանի պնդումների, պատկանում են ուկրաինացի զինծառայողներին։
Շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի իրավապահ մարմինների քննիչները, ՆԳՆ դատաբժշկական հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն անհրաժեշտ փորձաքննությունները և կբացահայտեն հայրենադարձված մարմինների ինքնությունը։
Իր հերթին ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ է, ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է, որ ուկրաինական կողմը հանձնել է 24 զինծառայողի մարմին։


