հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել. աղբյուր

Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել. աղբյուր

Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Աբու Դաբիում: Այս մասին տեղեկացնում է Axios-ը։

Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը հանկարծակի ժամանել է պատվիրակություն Ուկրաինայից, որը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր (հետախուզական) վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և ԳՀՀ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանում այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել և չի մեկնաբանվել:

Հաղորդվում է նաև, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի համաձայնեցման գործընթացում մնացել են «մի քանի նուրբ և անհաղթահարելի մանրամասներ, որոնք պետք է կարգավորվեն»:

  • Կիսվել: