հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 137 անօդաչու թռչող սարք, որոնցից հաջողվել է խոցել 80-ը: Այս մասին ասված է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվբում է, որ հարվածի թիրախում է հայտնվել Դնեպրոպետրովսկի մարզը։ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 12-ամյա երեխա, ևս երկու մարդ, հավանաբար՝ երեխայի ծնողները, վիրավորվել են։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 41 ԱԹՍ խոցելու մասին։

Ըստ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների՝ վնասվել է Թեմրյուկի նավահանգիստը։ Տելեգրամյան ալիքներն էլ հայտնել են, որ Սամարայում պայթյուններ են լսվել. ամենայն հավանականությամբ՝ թիրախավորվել է Սիզրանի նավթավերամշակման գործարանը։

Նշենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքները նաև լուսանկարներ էին հրապարակել, որոնցում երևում է, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երկնաքերի, որի մի քանի հարկերը վնասվել են, սակայն Չեչնիայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

  • Կիսվել: