չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը եւ Բելառուսը կդիմակայեն իրեց երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու փորձերին. Լուկաշենկո

Ռուսաստանը եւ Բելառուսը կդիմակայեն իրեց երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու փորձերին. Լուկաշենկո

Բելառուսը եւ Ռուսաստանը միասին կդիմակայեն ժամանակակից նացիստների եւ ապակառուցողական այլ ուժերի՝ Ուկրաինայում հակամարտության միջոցով իրենց երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու փորձերին։ Այս մասին հինգշաբթի Սանկտ Պետերբուրգի՝ այցով Մինսկ մեկնած նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք տեսնում ենք, որ այսօր նացիստները, ֆաշիստները եւ ապակառուցողական այլ ուժեր փորձում են փոխել պատմությունը, ժխտել մեր ընդհանուր ավանդը Մեծ հաղթանակում եւ արդարացնել թե՛ այն ժամանակվա, թե՛ այսօրվա իրենց հանցավոր գործողությունները։ Ուկրաինայում հակամարտության միջոցով մեզ բոլորիս ներքաշում են երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Սակայն համոզված եմ. նրանք այն ժամանակ էլ չկարողացան ոչնչացնել մեր ժողովուրդներին, հիմա էլ չի ստացվի»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ «պատմության մեջ չեն եղել այնպիսի վայրեր, որոնք պատերազմից այնպես տուժեին, ինչպես Լենինգրադն ու Բելառուսը»։

«Մենք պետք է մեծ աշխատանք կատարենք Բելառուսի եւ Ռուսաստանի եղբայրական միության ամրապնդման ուղղությամբ, որն այսօր ազատության եւ ճշմարտության հենարանն է Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում եւ նրա սահմաններից դուրս»,- ավելացրել է Բելառուսի նախագահը։

  • Կիսվել: