ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը ձգտում է կարճաժամկետ հրադադարի, որ վերականգնի ուժերը. Զելենսկի

Ռուսաստանը ձգտում է կարճաժամկետ հրադադարի, որ վերականգնի ուժերը. Զելենսկի

Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորության մասին հայտարարություններ հնչեցնելով՝ Ռուսաստանը ձգտում է ոչ թե խաղաղություն հաստատել, այլ ռազմական գործողությունները կարճաժամկետ դադարեցնել՝ ուժերը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանը ձգտում է կարճաժամկետ հրադադարի, որպեսզի վերականգնի ուժերը։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց այդպիսի դադարը միայն է՛լ ավելի կսրի իրավիճակը՛՛:

Տարածքային զիջումները, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության զիջումները, ըստ Զելենսկիի, խաղաղություն չեն երաշխավորում, իսկ ՛՛ոչ բարոյական՛՛ փոխզիջումները կհանգեցնեն նոր զոհերի:

  • Կիսվել: