կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից

Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից

Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է ընդունել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու առաջարկը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
 
«Ընդունել Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցված է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ», - նշված է փաստաթղթում:
 
Ավելի վաղ Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան ասել էր` թեև ՌԴ-ն դուրս է գալիս կազմակերպությունից, բայց բաց է երկխոսության համար ու կապի մեջ է արտասահմանյան գործընկերների հետ:
 

  • Կիսվել: