չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանը դեռ չի՞ սկսել կռվել. Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդականը պատասխանել է Պուտինին

Ռուսաստանը դեռ չի՞ սկսել կռվել. Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդականը պատասխանել է Պուտինին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը, թե ՛՛Ռուսաստանը Ուկրաինայում դեռ լրջորեն ոչիչ չի սկսել՛՛:

Այս առնչությամբ Պոդոլյակն ասել է, որ ուկրաինական կողմի տվյալներով՝ մինչ այս պահը Ռուսաստանցի 37 հազար զինվորական է զոհվել, վիրավորների թիվը կազմում է 98 հազարից մինչև 117 հազար։ Ոչնչացվել է 10 գեներալ, մետաղի ջարդոնի է վերածվել 1605 տանկ ու 405 օդանավ և ուղղաթիռ։

Իր թվիթերյան էջում Պոդոլյակը նշել է. ՛՛Ռուսաստանը դեռ չի՞ սկսել կռվել, թե՞ Կրեմլում հաշվում են միայն ստալինյան մաթեմատիկայով՝ 20 միլիոն զոհ՛՛։

 

 

 

  • Կիսվել: