Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել եվրոպական երկրների հետ. Պուտին
Եվրոպան խանգարում Է Թրամփի վարչակազմին՝ խաղաղության հասնել Ուկրաինայի հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպան Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար առաջարկներ է ներկայացնում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար: Եվրոպան ինքն է իրեն դուրս բերել ուկրաինական կարգավորման գործընթացից»:
Պուտինի խոսքով՝ եվրոպացիները խաղաղության օրակարգ չունեն և այժմ խանգարում են կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին:
«Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է հենց հիմա: Եթե Եվրոպան պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, ապա շուտով Մոսկվան ոչ մեկի հետ չի պայմանավորվի»,-ընդգծել է ՌԴ նախագահը:


