ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով

Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով

Ռուսաստանը նախազգուշացնում է, որ չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները սադրանքի դիմեն Դոնբասում և հարձակվեն այնտեղ բնակվող ռուսաստանցիների վրա: Այս մասին տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով բանակցությունների ընթացքում:

 
«Ամեն ինչ հստակ ասվեց և զգուշացվեց՝ մենք չենք հանդուրժի, եթե հարձակվեն մեր քաղաքացիների վրա։ Հստակ ասված է, բոլոր ԶԼՄ-ներում հստակ հնչել է»,-ասել է Գավրիլովը «Изолента live» Youtube-ալիքի եթերում։
 
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկին չպետք է անհանգստացնի։
 
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

  • Կիսվել: