Ռուսաստանը չի ցանկանում կանգ առնել ռազմաճակատում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ քննարկել է միջուկային զենքից հրաժարվելու հարցը:
Նա հույս է հայտնել, որ նման քայլերը կարող են իրականություն դառնալ:
Խոսելով այն մասին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովը մինչ օրս չի կայացել, Թրամփն ասել է. «Ռուսաստանը չի ցանկանում կանգ առնել ռազմաճակատում»։
ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Բուդապեշտում Պուտինի հետ իր հանդիպման համար միշտ հնարավորություն կա։


