շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցել ռուսական միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը. ՌԴ ԱԳՆ-ն հերքում է

Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցել ռուսական միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը. ՌԴ ԱԳՆ-ն հերքում է

Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցել այդ հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Մինսկի կողմից այս տեսակի զենքի կիրառման ալգորիթմի մշակման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքը:

Նշենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը Բելառուսի վրա հարձակման դեպքում միջուկային զենքի կիրառման ալգորիթմ կմշակի։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հորդորել է Բելառուսի ղեկավարի խոսքն ընդունել ՛՛ամբողջությամբ՛՛՝ նշելով, որ Լուկաշենկոն իր խոսքում ընդգծել է, որ ռուսական միջուկային զենքի հնարավոր կիրառման համար կպահանջվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշումը։

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշված է. ՛՛Ռազմական միջուկային ոլորտում Ռուսաստանի և Բելառուսի միջև նախկինում հայտարարված համաձայնագրերի էության մեջ որևէ փոփոխություն չկա՛՛:

  • Կիսվել: