հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանը բացասաբար կընդունի իր գործընկերների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ օրենքը. Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը բացասաբար կընդունի իր գործընկերների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ օրենքը. Կրեմլի խոսնակ

Մոսկվան բացասաբար կարձագանքի, եթե Վաշինգտոնն ընդունի Ռուսաստանի գործընկերների նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկացի օրենսդիրների նախաձեռնությունները։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կհետևենք այդ օրինագծի ընթացքին և կտեսնենք, թե ինչ մանրամասների մասին է խոսքը։ Մենք, իհարկե, չափազանց բացասաբար կարձագանքենք դրան»:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Ռուսաստանի հետ համագործակցող բոլոր երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծին։ Նա պարզաբանել է, որ փաստաթուղթն այժմ քննարկվում է Կոնգրեսում։ ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել է, որ նմանատիպ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաև Իրանի տնտեսական գործընկերները:

  • Կիսվել: