Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը. Կրեմլի խոսնակ
Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բացասական վերաբերմունք ունենք»:
Պեսկովը հավելել է, որ որ «չկան եվրոպական զորքեր, կան զորքեր կոնկրետ երկրներից, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է»։


