Ռուսաստանը արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումին
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա պատասխանել է կազմակերպությանն անդամակցելու Բաքվի դիմումին։
«Մենք ողջունում ենք մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը՝ որպես լիիրավ անդամ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին։
Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ը նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել:
Բայց ես կարծում եմ, որ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է սենատորը։