ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը աջակցում է ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման գաղափարին. Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը աջակցում է ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման գաղափարին. Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման և այն նոր դարաշրջանի իրողություններին հարմարեցնելու գաղափարին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը հնարավոր է միայն կոնսենսուսի դեպքում, ինչը ներկայումս փաստացի անհնար է մշտական ​​անդամների միջև տարաձայնությունների պատճառով:

«Հիմա, երբ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրների դիրքորոշումներն այդքան տրամագծորեն հակառակ են, փաստացի կոնսենսուսի հասնելը ակնհայտորեն անհնար է»,-ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանը և նրա գործընկերները պաշտպանում են միջազգային հարաբերությունների՝ ՄԱԿ-ի վրա հենվող համակարգը։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ շատ երկրներ, որոնք կիսում են աշխարհի տեսլականը և զարգացման հեռանկարները, այդ թվում՝ նրանք, որոնց հետ մենք անդամակցում ենք և՛ ԲՐԻԿՍ-ին, և՛ ՇՀԿ-ին, համաշխարհային հարաբերություններում պաշտպանում են ՄԱԿ-ի վրա հենվող համակարգի գաղափարը՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով ՄԱԿ-ին և դրա կառուցվածքին, այն կառուցվածքին, որն այժմ գոյություն ունի»,-նշել է նա:

  • Կիսվել: