հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է սնանկանալ. Известия

Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է սնանկանալ. Известия

Անշարժ գույքի մանրածախ շուկայի մասնակիցները զգուշացրել են, որ Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդ առևտրի կենտրոնը կարող է փակվել, գրում է Известия-ն։ Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհուրդը հայտնել է, որ արդեն վաճառքի է հանվել մոտ 200 կենտրոն։

Նրանք բոլորը գտնվում են սնանկության և նախասնանկության պայմաններում՝ ասել է խորհրդի գործադիր տնօրենը։ Վտանգ կա, որ առաջիկայում ցուցակը կհամալրվի ևս 70-100 օբյեկտով։

Փակումը սպառնում է բոլոր ռուսական առևտրի կենտրոնների երեք քառորդին, և երկրում շուտով կմնան միայն հիմնական խաղացողները՝ գրում է պարբերականը:

Ձեռներեցները նշել են նաև, որ առևտրի կենտրոնների աշխատանքը մեծապես բարդացել է Ռուսաստանից արևմտյան ապրանքանիշների հեռանալու պատճառով։ Այս գործընթացը շատ ձգվեց, ինչի պատճառով  կենտրոնները բախվեցին անորոշության՝ իրենց ապագա ռազմավարությունը պլանավորելիս:

  • Կիսվել: