կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանում վերջին 5 ամսում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 հազար մարդ

Ռուսաստանում վերջին 5 ամսում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 հազար մարդ

Ռուսաստանի Դաշնությունում  մարտի 14-ից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է օրական ավելի քան 40 հազար վարակված։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է կորոնավիրուսի 19 077 764 դեպք։

Ինչպես հաղորդում էՏԱՍՍ գործակալությունը, մահացածների թիվն ավելացել է 69-ով՝հասնելով 383 496-ի, ապաքինվածների թիվը՝ 24 222-ով՝ հասնելով 18 262 350-ի։

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է կորոնավիրուսով 3450 հիվանդ՝ նախորդ օրվա 3349-ի դիմաց։ Երկրի 42 մարզերում հոսպիտալացումների թիվն աճել է, 39-ում՝ նվազել, 4-ում՝ իրավիճակը չի փոխվել:

  • Կիսվել: