երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների ցանց է գործում․ Պոդոլյակ

Ռուսաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների ցանց է գործում․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների ցանց է գործում։

Ուկրաինայի հատուկ ծառայությունները՝ և՛ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, և՛ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բավականին հուսալի ցանց ունեն, որը գործում է Ռուսաստանում»,- ասել է Պոդոլյակը՝ ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում։

Նա հավելել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները օգտվում են այդ ցանցի ծառայություններից, իսկ Ռուսաստանի տարածքում տեղի ունեցող «միջադեպերի» ժամանակ գործարկվել են որոշ «անհայտ անօդաչու սարքեր»։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ էլ Ուկրաինական գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը նախօրեին խոստովանել է, որ «Շաման» գումարտակը, որը համարվում է Ուկրաինայի ռազմական հետախուզության հատուկ նշանակության ստորաբաժանումը, դիվերսիոն հարձակումներ է իրականացնում Ռուսաստանի տարածքում։

  • Կիսվել: