հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (տեսանյութ)

Ռուսաստանում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (տեսանյութ)

Ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը ընկել է Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում, օդաչուները կատապուլտի են դիմել: Այս մասին այսօր հայտնել Է Ռուաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա, տեղեկացնում է gazeta.ru-ն:

Ռուսական Եյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Կործանված ինքնաթիռի օդաչուները ինքնանետվել են։

«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Եյսկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում, ինքնաթիռի վառելիքի բռնկումից հրդեհ է առաջացել։

  • Կիսվել: