ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կվերսկսվի երկու փուլով

Ռուսաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կվերսկսվի երկու փուլով

Ռուսաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կվերսկսվի երկու փուլով, տեղեկացնում է ՛՛Ինտերֆքսը՛՛:

Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը համաձայնել է Տրանսպորտի նախարարության, ավիափոխադրումների դաշնային գործակալության և «Աերոֆլոտ» ՓԲԸ-ի առաջարկությանը՝ երկու փուլով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ: Ընդ որում՝ առաջին փուլի երկրների ցանկը ներկայացնելու են Արտաքին գործերի նախարարությունը, «Ռոսպոտրեբնադզորը» և «Ռոսավիացիան»:

Նախ՝ «Ռոսպոտրեբնադզորը» պետք է մշակի արտասահմանյան երկրներում համաճարակի իրավիճակի գնահատման չափանիշները՝ համաձայնեցնելով դրանք ՌուսաԴ ԱԳՆ-ի և Ավիափոխադրումների դաշնային գործակալության հետ:

Դրանիցն հետո շահագրգիռ բոլոր գերատեսչությունները և «Աերոֆլոտը» պետք է համաձայնեցնեն օդային հաղորդակցության վերսկսման ալգորիթմը. դրանք են Տրանսպորտի նախարարությունը, «Ռոստուրիզմը», «Ռոսպոտրեբնադզորը» և ԱԳՆ-ն:

Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է նաև գնահատել միջազգային օդանավակայանների պատրաստակամությունը՝ բացել օտարերկրյա պետությունների հետ օդային հաղորդակցությունը և ավելացնել ուղևորափոխադրումների ծավալը:

  • Կիսվել: