շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում միգրացիոն ոլորտում իրավիճակը պետք է վերահսկվի. Պուտին

Ռուսաստանում միգրացիոն ոլորտում իրավիճակը պետք է վերահսկվի. Պուտին

Միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների, և այն պետք է վերահսկվի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը գերատեսչությանը հանձնարարել է մտածել հանցավորության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների համակարգի մասին՝ ներառյալ միգրացիոն ոլորտում օրենքի գերակայության պահպանումը։

«Իրավիճակն այս ոլորտում շատ կարևոր և անհանգստացնող է միլիոնավոր մարդկանց համար և պետք է վերահսկվի»,- ընդգծել է նախագահը։

  • Կիսվել: