Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 5642 նոր դեպք է հաստատվել․ Ռիա Նովոստի
Մեկ օրում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի 5 642 դեպք, որոնց ավելի քան 45 տոկոսն առանց ախտանշանների։ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 763-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է Ռիա Նովոստին։
«Վերջին մեկ օրում Ռուսաստանի 78 շրջաններում հաստատված CAVID19 վարակի դեպքերը հասել են 5 642, այդ թվում հայտնաբերվել է ակտիվ եւ առանց կլինիկական դրսեւորումների 2 567 (45,5%) դեպք», - ասված է հաղորդագրության մեջ»
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային վարակի աճը կազմել է 52 763 դեպք (+12,0%) ՝ 85 շրջաններում։