ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4556 նոր դեպք։  Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Օրվա ընթացքում հոսպիտալացվել է 2106, ապաքինվել՝ 5844, մահացել՝ 86 մարդ։

Մոսկվայում COVID-19-ը հաստատվել է 267 մարդու մոտ, Սանկտ Պետերբուրգում՝ 273-ի։

Համաճարակի ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 18 319 848 դեպք, վարակվածներից 17 725 440-ն ապաքինվել է, 378 870 մարդ մահացել է

  • Կիսվել: