Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21 650 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 21 650-ով՝ մինչեւ 5 472 941, հունիսի 28-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, հայտնում է TASS-ը։
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել Է 0,4 տկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի՝ այինքն այն հիվանդների քանակն, ովքեր այս պահին բուժում են անցնում, աճել Է մինչեւ 369 708՝ առավելագույնը փետրվարի 20-ից ի վեր, հետեւում Է շտաբի տվյալներից: Բուժվածների թիվն աճել Է 12 626-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 969 340 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 90,8 տոկոսի մակարդակը:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվն աճել Է 611-ով՝ մեկ օր առաջվա 599-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 133 893 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,45 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից։