շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության տարածման տեմպը նվազել է. ՌԴ վարչապետ

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության տարածման տեմպը նվազել է. ՌԴ վարչապետ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու աճը կանգնել է, զարգացման դինամիկան դրական է: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է Ria.ru-ն։

Միշուստինը նշել է, որ իրավիճակը շարունակում է ոչ սովորական մնալ, սակայն հիվանդացության աճը հաջողվել է կանգնեցնել:

ՌԴ վարչապետի խոսքերով, ավելի ու ավելի շատ պացիենտներ են ապաքինվում ու դուրս գրվում: Նա նշել է, որ իրավիճակի բարելավման հարցում կարևոր նշանակություն է ունեցել ինքնամեկուսացումը՝ կոչ անելով ժամանակ շահել, որպեսզի թույլ չտրվի նոր բռնկում, ինչպես մի շարք երկրներում է եղել:

  • Կիսվել: