շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ռուսաստանում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով հետաքննվում է ահաբեկչության մասին քրեական գործ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ  2024 թվականի հունվարի 24-ին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանի Յաբլոնովո գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ավելի քան 60 գերի ընկած ուկրաինացի զինվորականներ։ Նրանք բոլորը մահացել են։ Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ահաբեկչական գործողություն):

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարդու մասնատված մնացորդներ և օդանավի թռիչքի ինքնագրիչներ, որոնք ուղարկվել են վերծանման։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի ականատեսները հարցաքննվում են։

Քննչական գործողությունների նախնական արդյունքները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության նախնական տվյալները, թույլ են տալիս եզրակացնել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի տարածքից զենիթահրթիռով։

Կատարվում են մի շարք քննչական գործողություններ՝ ուղղված այս ահաբեկչության կատարմանը ներգրավված Ուկրաինայի զինված կազմավորումներից անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԱԽ-ն ռուսական Իլ-16 ինքնաթիռի կործանման փաստով գործ է հարուցել:

  • Կիսվել: