ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը և WhatsApp-ը

Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը և WhatsApp-ը

Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են ճնշումը WhatsApp-ի և Telegram-ի վրա, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ «Ռոսկոմնադզոր»-ն ընդունել է, որ Ռուսաստանի տասնյակ շրջաններում Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների աշխատանքի խափանումները պատահական չեն, այլ հենց իր գործողությունների արդյունքն է։

Օգոստոսի վերջից ի վեր նշված ծառայություններում զանգերը արգելափակվել են, և այժմ սահմանափակումները տարածվում են դրանց հիմնական գործառույթների վրա, ինչը նշանավորում է թվային գրաքննության հաստատման նոր փուլը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջանների օգտատերեր սկսեցին զանգվածաբար բողոքել Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների ծառայության խափանումներից, իսկ արդեն երկու օր անց «Ռոսկոմնադզոր»-ը հաստատեց, որ մասամբ սահմանափակում է իրենց ծառայությունը՝ հանցագործների դեմ պայքարելու համար:

Ինչպես հաղորդվում է՝ սահմանափակումներն ընդգրկել են մասնավորապես Մոսկվան և Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի, Սվերդլովսկի և Նովոսիբիրսկի մարզերը, ինչպես նաև Թաթարստանը։

 

  • Կիսվել: