չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները հինգշաբթի ժամը 15:10-ին (Մոսկվայի ժամանակով 07:10-ին) Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) մոտ 4,8 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել։ Ցնցումները զգացել են Իտուրուպ և Կունաշիր կղզիների բնակիչները, ՏԱՍՍ-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի (ՌԳԱ երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղ) ղեկավար Ելենա Սեմենովան։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գորնոյե գյուղից 69 կմ հարավ (Կուրիլսկի շրջան, Իտուրուպ կղզի- նշում է ՏԱՍՍ-ը)՝ 79 կմ խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել Կուրիլսկի և Յուժնո-Կուրիլսկի բնակիչները՝ Իտուրուպ և Կունաշիր կղզիներում։

  • Կիսվել: