հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանն Ուկրաինային 1000 աճյուն է փոխանցել. աղբյուր

Ռուսաստանն Ուկրաինային 1000 աճյուն է փոխանցել. աղբյուր

Ուկրաինան հայտնել է, որ ռուսական կողմը նոյեմբերի 20-ին իրենց է փոխանցել ՛՛ենթադրաբար ուկրաինացի զինվորականներին պատկանող 1000 մարդու աճյուն՛՛, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել են Ուկրաինայի՝ ռազմագերիների հարցերով համակարգման կենտրոնից՝ իրավապահ մարմինները Ներքին գործերի նախարարության փորձագետների հետ շուտով կիրականացնեն անհրաժեշտ ուսումնասիրություններն ու կփորձեն նույնականացնել վերադարձված աճյունները։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանը ևս 1000 զոհվածի աճյուն էր փոխանցել ուկրաինական կողմին հոկտեմբերի 23-ին:

  • Կիսվել: