հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանն ու Թուրքիան խորհրդակցություններ են անցկացրել տնտեսական և էներգետիկ հարցերի շուրջ

Ռուսաստանն ու Թուրքիան խորհրդակցություններ են անցկացրել տնտեսական և էներգետիկ հարցերի շուրջ

Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջին Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տնտեսական և ֆինանսական հարցեր, նշվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրի դիվանագետները քննարկել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), Մեծ քսանյակի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ կապված հարցեր, ինչպես նաև էներգետիկայի և հումքի շուկաներում տիրող իրավիճակը։

 

  • Կիսվել: