Ռուսաստանն ու Չինաստանը հակահրթիռային պաշտպանության հարցերի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացրել
Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հարցերի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ռազմավարական կայունության հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Մալյուգինը, իսկ չինական պատվիրակությունը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի փոխտնօրեն Լի Չիջիանգը։
Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել այդ ոլորտներում երկխոսության և փոխգործակցության մակարդակի և որակի վերաբերյալ և հաստատել են դրանք ամրապնդելու իրենց հանձնառությունը։


