չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանն ու Անկարան Սիրիայի հարցում համաձայնության չեն եկել

Ռուսաստանն ու Անկարան Սիրիայի հարցում համաձայնության չեն եկել

Անկարայում Սիրիայի հարցով ընթացող  ռուս-թուրաքական բանակցությունները անօգուտ են անցել։ Կողմերն այդպես էլ  համաձայնության չեն եկել և ռուսական կողմը լքել է Թուրքիայի մայրաքաղաքը:

Թուրքական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, ռուսական պատվիրակությունը` փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: Բանակցություններին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ: Քննարկվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը:

Անկարա մեկնած ռուսական պատվիրակությունը երկու հանդիպում է ունեցել թուրքական կողմի հետ, որոնցից առաջինն անցել է դռնփակ և տևել է ավելի քան 3 ժամ:                               

Տեղեկացնենք, որ փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:

  • Կիսվել: