երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանն Իրանի տարածքով բեռնափոխադրում կիրականացնի Սաուդյան Արաբիա

Ռուսաստանն Իրանի տարածքով բեռնափոխադրում կիրականացնի Սաուդյան Արաբիա

ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին անգամ Իրանի տարածքով բեռնափոխադրում կիրականացնի Սաուդյան Արաբիա, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Միադ Սալեհին նշել է. «Երկաթուղային փոխադրումների ոլորտում 13-րդ կառավարության վարած հետևողական քաղաքականության արդյունքում, առաջին անգամ Ռուսաստանից Իրան է մտել բեռնատար տարանցիկ գնացք, որը Սաուդյան Արաբիա է տեղափոխում է 36 կոնտեյներ բեռ»:

Նա հավելել է. «Մաքսային ձևակերպումների ավարտից հետո ռուսական տարանցիկ գնացքը մեկնել է Բանդար Աբբաս, որտեղից կշարունակի ճանապարհը մինչև Ջիդդա»:

Իրանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2023 թվականը երկու երկրների տարանցումը պետք է հասներ 50 միլիոն տոննայի, մինչդեռ այժմ Իրանի տարածքով հնարավոր է տեղափոխվում է ընդհամենը 8 միլիոն տոննա ռուսական ապրանք:

  • Կիսվել: