շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարձակվել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա, կան վիրավորներ. աղբյուր

Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարձակվել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա, կան վիրավորներ. աղբյուր

Օգոստոսի 8-ի գիշերը Ռուսաստանը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա: Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Նշվում է, որ հարվածի հետևանքով հրդեհ է առաջացել, և վնասվել է դիզելային վառելիքի խողովակաշարը։ Այս մասին РБК-Ուկրաինային հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։

Հաղորդվում է նաև, որ հրդեհը արագորեն տեղայնացվել է։ Հարվածի հետևանքով չորս աշխատակից ծանր վիրավորվել է: Ներկայումս պարզվում է վնասի չափը։ Շարունակվում են շտապ վերականգնողական աշխատանքները։

Աղբյուրները նաև նշում են, որ պաշտոնական հետաքննության տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն հինգ կառավարվող անօդաչու թռչող սարքերի խոցման վայրերը հստակ ցույց են տալիս, որ հարձակման հիմնական թիրախը եղել է նավթամբարը։ 

  • Կիսվել: