հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները Հունգարիայի էներգամատակարարման հիմքն են կազմում հիմա և այդպես էլ կմնան ապագայում. Օրբան

Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները Հունգարիայի էներգամատակարարման հիմքն են կազմում հիմա և այդպես էլ կմնան ապագայում. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանը կա և կմնա իր երկրի հիմնական էներգամատակարարը:

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Օրբանը, մասնավորապես, ասել է. «Ես կցանկանայի վերահաստատել, որ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները Հունգարիայի էներգամատակարարման հիմքն են կազմում հիմա և այդպես էլ կմնան ապագայում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունգարիայի վարչապետն այսօր է ժամանել Կրեմլ՝ ՌԴ առաջնորդի հետ բանակցությունների: Պուտին-Օրբան հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Հունգարական պատվիրակության կազմում է նաև արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պուտին-Օրբան հանդիպումն ավարտվել է, այն տևել է 4 ժամ:

  • Կիսվել: