երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսաստանի ԶՈւ-ն Սիրիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր գրոհայինների է ոչնչացրել

Ռուսաստանի ԶՈւ-ն Սիրիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր գրոհայինների է ոչնչացրել

Ռուսաստանի ԶՈւ-ն հայտնել է Սիրիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր գրոհայինների ոչնչացման մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխի զոհվելուն ի պատասխան՝ Ռուսաստանի ԶՈՒ օդատիեզերական ավիացիայի հարվածների շնորհիվ չեզոքացվել է 327 գրոհային:

Հայտնի է նաև, որ ոչնչացվել են 134 թաքստոց, 17 դիտակետ, ինչպես նաև՝ 7 պահեստ:

Ինչպես պնդումէ  ռուսական կողմը՝ Սիրիայի կենտրոնական հատվածներում զինված խմբավորումների ակտիվության աճ է նկատվում:

 

  • Կիսվել: