ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները Ստամբուլում կքննարկեն հացահատիկի արտահանման հարցը

Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները Ստամբուլում կքննարկեն հացահատիկի արտահանման հարցը

Հուլիսի 13-ին Ստամբուլում տեղի կունենա հացահատիկի արտահանման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ավելի վաղ Թուրքիայի ռազմական գերատեսչությունից հայտնել էին Ուկրաինայի պատվիրակության հետ Անկարայում տեղի ունեցած բանակցությունների մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել էր Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի ստեղծման հարցը։ Իսկ հունիսի 21-ին Մոսկվայում տեղի էին ունեցել նույն հարցի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների բանակցությունները:

  • Կիսվել: